Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, շարունակում է հաջող ելույթները Եգիպտոսում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլում:
Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր:
Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս էին եկել եզրափակիչ։
Մրցաշարն անցկացվում է Կահիրեում, մարտի 17-20-ը։