Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը համոզված չէ, որ «Ռեալ» տեղափոխվելը լավ գաղափար է իր համար:
Goal-ը հայտնում է, որ նորվեգացին ցանկանում է առանցքային ֆուտբոլիստ դառնալ ակումբում, սակայն Մադրիդի «Ռեալում» պետք է մրցակցի Կարիմ Բենզեմայի ու, հնարավոր է, նաև Կիլիան Մբապեի հետ։
Վերջինս «սերուցքայինների» հետ, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կնքի այս տարվա ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Այժմ Էրլինգ Հոլանդի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է։