Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը, հունահռոմեականը՝ 5-րդ, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:
Իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում։