Հայաստանի հունահռոմեական հավաքականը Երևան է վերադառնում 3 բրոնզե մեդալով Պլովդիվում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։
Տիգրան Մինասյանը (60կգ) 7:6 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ: Սահակ Հովհաննիսյանը ևս հաղթեց մրցակցի և դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների բրոնզե մեդալակիր։
Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթեց հունգարացի մրցակցին և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։
Տիգրան Մինասյանի, Սահակ Հովհաննիսյանի և Շանթ Խաչատրյանի բրոնզե գոտեմարտերի լավագույն դրվագները։ Տեսանյութը՝ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիա։