Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
44-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ֆիդելը։ 61-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը խփեց պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ Մեմֆիս Դեպայն առաջ մղեց կատալոնացիներին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
«Բարսելոնան» վաստակեց 48 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական։ «Էլչեն» 29 միավորով 14-րդ տեղում է։
























































