Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է Ուկրաինայի առաջնությունն անցկացնելու հնարավոր տարբերակի մասին։
«Առաջարկն արդեն սեղանին է: Ռումինիան պատրաստ է, Լեհաստանն ու Հունգարիան նույնպես: Ես գիտեմ, որ Չեֆերինը մտածում է այդ մասին, եթե ցանկանաք, դժվար չի լինի դա կազմակերպել»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ ՈՊԼ-ի առաջնությունը դադարեցվել էր՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։
Ձմեռային դադարից հետո «Շախտյորը» գլխավորում է առաջնությունը։