Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում տեղի ունեցավ առաջին դիմակայությունը։
«Սան Սիրոյում» կայացած դերբիում «Միլանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։
Վաղը կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում միմյանց դեմ կմրցեն «Ֆիորենտինան» և «Յուվենտուսը»։
























































