Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որին մասնակցել է 16 ակումբ։
Հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը.
Մարսել (Ֆրանսիա) — Բազել (Շվեյցարիա)
Լեսթեր (Անգլիա) – Ռեն (Ֆրանսիա)
ՊԱՕԿ (Հունաստան) — Գենտ (Բելգիա)
Վիտես (Նիդեռլանդներ) — Ռոմա (Իտալիա)
ՊՍՎ (Նիդեռլանդներ) — Կոպենհագեն (Դանիա)
Սլավիա (Չեխիա) — ԼԱՍԿ (Ավստրիա)
Բոդո-Գլիմտ (Նորվեգիա) — Ալկմար (Նիդեռլանդներ)
Պարտիզան (Սերբիա) – Ֆեյենորդ (Նիդեռլանդներ)
Առաջին հանդիպումները նշանակված է մարտի 10-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: 1/8 եզրափակիչի հաղթողները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։