Ա Սերիայի 26-րդ տուրի խաղում հանդիպեցին «Յուվենտուսն» ու «Տորինոն»։ Թիմերը չկարողացան որոշել հաղթողին՝ խաղալով ոչ-ոքի՝ 1-1։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել է տանտերերի պաշտպան Մաթիս Դե Լիխտը։ 62-րդ րոպեին Շչեսնիի դարպասը գրավեց Անդրեա Բելոտին: Այս խաղից հետո «Յուվենտուսը» 47 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Տորինոն»՝ 10-րդն է (33 միավոր):
























































