Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը լուսանկարվել է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի հետ։
Դա տեղի է ունեցել երեկ կայացած ընկերական հանդիպումից հետո, որում գրանցվել է 1-1 հաշիվը։
Խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն ինքնագրեր են բաժանել խաղին ներկա երկրպագուներին, ինչպես նաև լուսանկարվել միմյանց հետ։
MLS-ի «Կոլամբուս Քրյու» ակումբի մամուլի ծառայությունը մի քանի լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից․
Siempre un placer, ídolo 🇦🇷 https://t.co/f608EvsXqb
— Lucas Zelarayán (@Lucazelarayan31) February 13, 2022