Հայաստանի դահուկավազքի հավաքականի ներկայացուցիչներն այսօր մեկնարկեցին Պեկինի ՕԽ-ի կանանց 10 կմ դասական ոճում:
Այս ոճում ՕԽ ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչը: Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը զբաղեցրեց 74-րդ տեղը, իսկ Անգելինա Մուրադյանը` 94-րդ: Մրցաշարին մասնակցում էր 98 դահուկավազորդ։
Ավելի վաղ Գալստյանը հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունք՝ չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում։
Մեր երկու դահուկավազորդներն էլ ավարտեցին ելույթները ՕԽ-ում։