Յաունդեում (Կամերուն) կայացավ Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Սենեգալի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում 5-4 հաշվով հաղթեց Եգիպտոսին (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 0։0)։
Հիմնական և լրացուցիչ ժամանակի ամենավառ դրվագը Լիվերպուլի և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեի չիրացրած 11 մետրանոցն էր, ով 7-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։
11-մետրանոց հարվածաշարում որոշիչ դրվագում վրիպեց Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհանադ Լաշինը։
Այսպիսով Սենեգալի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող։
























































