Այսօր Կամերունի Յաունդե քաղաքում կայացավ Աֆրիկայի Ազգերի գավաթի 2022թ խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։
Մրցեցին Կամերունի և Եգիպտոսի հավաքականները։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, չնայած հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ մոտ էին գոլ խփելուն։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին եգիպտոսցիները՝ 3-1։
Այսպիսով, եզրափակչում կհանդիպեն Եգիպտոսի և Սենեգալի հավաքականները, իսկ Կամերունը և Բուրկինա Ֆասոն կպարզեն մրցաշարի բրոնզե մեդալակրին։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին։
Հիշեցնենք՝ երեկ Սենեգալի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյի ընտրանուն և դուրս եկավ եզրափակիչ։
























































