Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բելգիայում։
Բելգիական «Բրյուգեն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնեց Ադամյանին կես տարով վարձակալելու մասին։
Նշենք, որ բելգիական ակումբի գլխավոր մարզիչն է համարվում Ալֆրեդ Շրյոդերը, որի գլխավորությամբ Սարգիսը հանդես է եկել «Հոֆենհայմի» կազմում։

























































