Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Կանադայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին։
Հեմիլթոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Առաջին գոլը 7-րդ րոպեին խփեց Կայլ Լարինը։ 95-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սեմ Ադեկուգբեն։
Մեքսիկայի և Կոստա Ռիկայի հավաքականները խաղացին գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: 32-րդ րոպեին մեքսիկացիների գոլը VAR-ը դիտելուց խաղից դուրս վիճակ արձանագրվելու պատճառով չեղարկվեց։ Սալվադորի հավաքականն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Հոնդուրասի ընտրանուն։
Պանամայի հավաքականը 3-2 հաշվով հաղթանակ տարավ Ճամայկայի նկատմամբ։ Հաղթողների կազմում գոլեր խփեցին Էրիկ Դեյվիսը և Ասմաար Արիանոն, իսկ ինքնագոլի հեղինակ դարձավ ճամայկացի պաշտպան Ջավեյն Բրաունը։ Պարտվողների կազմում գոլերը խփեցին «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն և Անդրե Գրեյը:
Մրցաշարային աղյուսակը 9 տուրից հետո՝
1. Կանադա՝ 22 միավոր;
2. ԱՄՆ — 18;
3. Մեքսիկա — 18;
4. Պանամա — 17;
5. Կոստա Ռիկա — 13;
6. Սալվադոր՝ 9;
7. Ջամայկա — 7;
8. Հոնդուրաս՝ 3.
























































