«Բարսելոնայի» բժշկական շտաբը դիտարկում է հարձակվող Անսու Ֆատիի` ազդրի կրկնվող խնդիրները վիրահատելու տարբերակը:
Եթե դա տեղի ունենա, ապա 19-ամյա երիտասարդը բաց կթողնի մոտ 3-4 ամիս։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Աթլետիկի» դեմ խաղում (2-3, լրացուցիչ ժամանակ): Ֆատին փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին տեղը զիջեց Սերժինյո Դեստին:
Անսուն հեռանալով խաղադաշտից, չի կարողացել զսպել արցունքները, նրան մխիթարել է գլխավոր մարզիչ Չավին։