Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ասյօր առավոտյան Երևան-Մոսկվա-Անթալիա չվերթով մեկնել է Հայաստանից: Այս մասին հայտնում է Armenian Football Group — AFG -ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են ռուսական «Ուրալը» և «Ուֆան», ինչպես նաև հունական մի քանի ակումբներ։
Հատկանշական է, որ Հովհաննիսյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված ակումբներից միայն ռուսական «Ուֆան» է այս պահին հավաք անցկացնում Անթալիայում։ «Ուրալն» այս պահին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։