Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային» ու 1-2 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացեց մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 18-րդ րոպեին։ 9 րոպե անց Նյուհաուսը հավասարեցրեց հաշիվը, իսկ դրանից էլ 4 րոպե անց Լայները առաջ մղեց հյուրերին։
Երկրորդ կեսում «Բավարիան» չկարողացավ շտկել իրավիճակն ու խաղն այդպես էլ ավարտվեց։
Այս տուրից հետո «Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 22 միավորով 11-րդն է։