Այսօր կայացավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքներով որոշվեցին 1/8 եզրափակչի համար լրացուցիչ փուլի զույգերը․
Մարսել – Քարաբագ
ՊՍՎ – Մաքքաբի
Լեսթեր – Ռանդերս
Միդտյուլանդ – ՊԱՕԿ
Սելթիկ – Բուդե Գլիմտ
Սպարտա-Պարտիզան
Ֆեներբահչե – Սլավիա
Ռապիդ Վիեննա — Տոտենհեմ/Վիտես
Այս զույգերի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ։
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Եվրոպա լիգայից «Ժամանած» թիմերը և ԿԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) բաժանվեցին վերը նշված զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։
ԿԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են ԼԱՍԿ, «Գենտ», «Ռոմա», «Ալկմար», «Ֆեյենորդ», «Կոպենհագեն», «Բազել» և «Ռեն» ակումբները, որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Տոտենհեմ»-«Ռեն» հանդիպումը, որը նախատեսված է դեկտեմբերի 9-ին, չկայացավ՝ լոնդոնյան թիմում կորոնավիրուսային վարակի մի շարք հաստատված դեպքերի պատճառով։ «Ռենն» այդ խմբում, անկախ վերը նշված խաղի արդյունքի, ապահովել է առաջին հորիզոնականը խմբում։ «Տոտենհեմը» երրորդն է և 3 միավորով հետ է մնում նիդեռլանդական «Վիտեսից»։ «Տոտենհեմ»-«Ռեն» խաղում անգլիական ակումբը պետք է նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ հաղթի ֆրանսիական ակումբին, որպեսզի լրացուցիչ ցուցանիշներով շրջանցի «Վիտեսին»։
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 17-ին, պատասխանները՝ փետրվարի 24-ին։