Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆի գրեթե բոլոր մասնակիցները։
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Եվրոպա լիգայից այս փուլ ընկած թիմերը և ԿԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։
ԿԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են ԼԱՍԿ, «Գենտ», «Ռոմա», «Ալկմար», «Ֆեյենորդ», «Կոպենհագեն», «Բազել» և «Ռեն» ակումբները, որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Խմբերում երկրորդ տեղերն են զբաղեցրել հետևյալ թիմերը․ «Մաքքաբի», «Պարտիզան», «Բոդո Գլիմտ», «Ռանդերս», ՊԱՕԿ, «Քարաբագ», «Սլավիա»։ Այս թիմերը փլեյ-օֆֆի ուղեգրերը կխաղարկեն ԵԼ խմբային փուլում երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Տոտենհեմ»-«Ռեն» հանդիպումը, որը նախատեսված է դեկտեմբերի 9-ին, չկայացավ՝ լոնդոնյան թիմում կորոնավիրուսային վարակի մի շարք հաստատված դեպքերի պատճառով։ «Ռենն» այդ խմբում, անկախ վերը նշված խաղի արդյունքի, ապահովել է առաջին հորիզոնականը խմբում։ «Տոտենհեմը» երրորդն է և 3 միավորով հետ է մնում նիդեռլանդական «Վիտեսից»։ «Տոտենհեմ»-«Ռեն» խաղում անգլիական ակումբը պետք է նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ հաղթի ֆրանսիական ակումբին, որպեսզի լրացուցիչ ցուցանիշներով շրջանցի «Վիտեսին»։
ԵԼ-ում իրենց խմբերում երրորդ տեղն են զբաղեցրել հետևյալ թիմերը․
«Սպարտա», «Մարսել», «Միդտյուլանդ», «Լեսթեր», ՊՍՎ, «ֆեներբահչե», «Սելթիկ», «Ռապիդ Վիեննա»։