Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի 14 պարտիաներից 10-րդում։ Մրցաշարը տեղի է ունենում Դուբայում՝ World Expo 2020 ցուցահանդեսի սրահում։
Ընդհանուր հաշիվը 6,5:3,5 է՝ հօգուտ նորվեգացու, ավելի վաղ նա հաղթել էր վեցերորդ, ութերորդ և իններոդ պարտիաներում։
Մրցամարտը ներառում է 14 դասական պարտիա։ Նրանց արդյունքների հիման վրա ոչ-ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքով: Կարլսենն աշխարհի չեմպիոնի կոչումը կրում է 2013 թվականից։
Շախմատային թագի համար խաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն եվրո։