Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին պարտվել է նորվեգացի Մագնուս Կարլսենին շախմատի Աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցամարտի ութերորդ պարտիայում։
2 միլիոն եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարը տեղի է ունենում Դուբայի World Expo 2020 ցուցահանդեսի սրահում։ Նեպոմնյաշչին խաղում էր սև խաղաքարերով։ Պայքարն ավարտվեց 46-րդ քայլում։
Հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին։ Հանդիպման հաշիվը դարձավ 5:3 հօգուտ նորվեգացու, ավելի վաղ նա հաղթել էր վեցերորդ պարտիայում։
Առաջին 5 և 7-րդ պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի։ Շախմատիստների դուելը բաղկացած է 14 դասական մրցախաղերից։ Վերջնական արդյունքներով ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքով:
Կարլսենը, ով նոյեմբերի 30-ին դարձավ 31 տարեկան, աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրում է 2013 թվականից։