Երևանի «Արարատի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը հարցազրույց է տվել Sputnik Armenia-ին և խոսել մի շարք հարցերի մասին.

Պոդշիվալովը երևանյան ակումբի դարպասը պաշտպանել է 1984-ից 1990 թվականներին.
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի դարպասապահի դիրքը Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո.
-Ես շոկ ապրեցի, երբ տեսա, որ հավաքականում երկու արտասահմանցի դարպասապահ կա՝ Բուչնևն ու Յուրչենկոն: Ես հասկանում եմ, որ չի ստացվել սեփական կադրերին աճեցնել, բայց միանգամից երկու դարպասապահի նատուրալիզացնելն անհեթեթություն է: Ինձ համար դա բացահայտում էր: Չգիտեմ՝ Բերեզովսկին այս թեմայով ինչ կասի, բայց մեկը գոնե պետք է մաքուր քոնը լինի: Անգամ չգիտեմ՝ ուրիշ որ հավաքականում նման բան կտեսնես: Այն, ինչ ես տեսա Գերմանիայի հավաքականի դեմ … Բուչնևը չօգնեց:
-Հավաքականում շատ ֆուտբոլիստներ կան ՌՊԼ-ից: Ո՞ւմ կառանձնացնեք:
-Սպերցյանն ինձ շատ է դուր գալիս, նա արդեն երկրորդ մրցաշրջանն է՝ խաղում է շատ բարձր մակարդակում: Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է: Բայրամյանը ևս վատը չէ, փորձառու խաղացող է: Երևում է՝ նա մեծ նախանձախնդրությամբ է խաղում հավաքականում: Երիտասարդ արյուն է: Հենրիխը հավերժ չէ, այդ իսկ պատճառով Սպերցյանը կարող է ապագայում իր վրա վերցնել առաջատարի որակները: Սա ֆուտբոլ է, բոլորը հեռանում են:Այնպես որ, անգամ Մխիթարյանն անփոխարինելի չէ:
-Հայաստանում շատ ցավագին արձագանքեցին Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշմանը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը: Դա նրա որոշումն է: Չէ՞ որ մենք չենք քննադատում Յուրի Ջորկայևֆին կամ Ալեն Բողոսյանին, ովքեր ժամանակին ընտրեցին Ֆրանսիայի հավաքականը, և ոչ՝ իրենց պատմական հայրենիքի թիմը ու դարձան աշխարհի չեմպիոններ: Ինչո՞ւ այն ժամանակ նրանց չքննադատեցին:
























































