Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում 2022 թվականի փետրվարի 3-ից 12-ը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի վիճակահանությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ցյուրիխում։
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցուցակում ընդգրկված են հետևյալ ակումբները՝ Չելսի (Անգլիա), Ալ-Հիլալ (Սաուդյան Արաբիա), Ալ-Ահլի (Եգիպտոս), Մոնտերեյ (Մեքսիկա), Օքլենդ Սիթի (Նոր Զելանդիա), Ալ Ջազիրա (ԱՄԷ) և Պալմեյրաս (Բրազիլիա):
Հարկ է նշել, որ անգլիական «Չելսին» և բրազիլական «Պալմեյրասը» մրցաշարը կսկսեն անմիջապես կիսաեզրափակիչից։
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված էր մրցաշարն անցկացնել այս տարվա դեկտեմբերին՝ Ճապոնիայում։ Ավելի ուշ որոշվեց հետաձգել Աշխարհի ակումբային առաջնությունը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։























































