Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։
Մեր հավաքականից հաղթանակ տարան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց:
Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Իսկ կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանին՝ 1,5։2,5 հաշվով։
Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը պարտություն կրեցին։ Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը։