ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմակիցների մասին՝ առանձնացնելով Լիոնել Մեսսիին, Կիլիան Մբապեին և Մարկո Վերատիին։
«Շատ ուրախ եմ, որ Մեսսին ՊՍԺ-ում է։ Նա հանճար է։ Լեոն իմ ընկերն է, և երբ դու ընկերներ ունես քո կողքին, ամեն ինչ ավելի լավ է ընթանում, և ամեն ինչ ավելի հանգիստ է դառնում։ Հուսով եմ, որ նրա հետ կանցնեմ նույն պատմության միջով, ինչ եղել է «Բարսելոնայում»:
Ակումբում ինձ վրա մեծ տպավորություն են թողել երկու ֆուտբոլիստ՝ Մբապեն և Վերատին։ Մբապեն շատ արագ է, երիտասարդ է, նա հիանալի տղա է։ Ես գիտեի, որ Վերատին հիանալի ֆուտբոլիստ է, բայց չէի պատկերացնում, որ այդքան լավն է: Իհարկե, նա, ինչպես նաև Չավին և Ինյեստան, լավագույնկիսապաշտպաններն են, ում հետ ես խաղացել եմ»,- մեջբերում է Նեյմարին L`Equipe-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































