«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը հարձակվող Ռոմելու Լուկակուին համեմատել է ակումբի լեգենդ Դիդյե Դրոգբայի հետ։
«Նրանք վստահաբար նման են։ Եվ հարցը նրանում չէ, թե նրանք ինչ են ցույց տալիս խաղադաշտում։ Կարծում եմ՝ Լուկակուն շատ բան է սովորել Դիդյեից՝ խաղադաշտից դուրս պահվածքի առումով։ Ռոմելուն հանդերձարանում լիդեր է, ինչպես և Դիդյեն էր։
Դրոգբան ի ծնե լիդեր է, նրան բոլորը սիրում էին։ Ասում ենք, որ Թերին ու Լեմպարդը լիդերներ էին հանդերձարանում, բայց դա Դիդյեին էլ է վերաբերում։ Լուկակուն դրանով նրան նման է։ Նա դեռ որոշակի ճանապարհ պիտի անցնի նման կարգավիճակի համար, բայց նա դրա համար ամեն ինչ ունի։ Լուկակուն գործի հանդեպ հիանալի մոտեցում ունի, նա «Չելսի» վերադառնալուց հետո այրվում է իրեն լավ դրսևորելու ցանկությունից»,- Քոուլի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































