Հայաստանի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մեր ազգային հավաքականը սեպտեմբերի 12-ից 22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Լենա Անդրիասյան — «Փյունիկ»
Արմինե Հարությունյան — «Փյունիկ»
Մարիամ Նալբանդյան — «Հայասա»
Սյուզան Սիրեկանյան — «Փյունիկ»
Պաշտպաններ
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Նորա Եղյան — «Փյունիկ»
Մարիա Սախինովա — «Փյունիկ»
Լիանա Ղազարյան — «Հայասա»
Անյուտա Գալստյան — «Փյունիկ»
Նելլի Խալաթյան — «Փյունիկ»
Քրիստինե Ալեքսանյան — «Ժիլստրոյ» (Ուկրաինա)
Արմինե Խաչատրյան — «Օկժեպտես» (Ղազախստան)
Սիդնեյ Վերմիլիոն — «Բլյու Հարթս» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Նայիրի Տեր-Մկրտիչյան — «Փյունիկ»
Լուիզա Ղազարյան — «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան — «Փյունիկ»
Անի Կարապետյան — «Փյունիկ»
Կարինե Եղյան — «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ»
Էմմա Բաբոյան — «Հայասա»
Օլգա Օսիպյան — «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Հարձակվողներ
Աննա Դալլաքյան — «Հայասա»
Դվին Աղաբաբեան — «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան — «Փյունիկ»
Սուսաննա Բադալյան — «Փյունիկ»
Մարալ Արթին — «Կաստելյոն» (Իսպանիա)
Օքսանա Պիզլովա — «Վոսխոդ» (Ոկրաինա)
Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԱԱ 2023 որակավորման խմբային փուլում նախ սեպտեմբերի 16-ին կհյուրընկալվի Նորվեգիայի ընտրանուն, ապա սեպտեմբերի 21-ին Երևանում կմրցի Լեհաստանի ընտրանու հետ։
























































