Եվրոպայի 2023 թ-ի Մ-21 տարեկանների առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր հյուրընկալվում է Ուկրաինայի հասակակիցներին:
2 խաղից հետո մեր ընտրանին ունի 3 միավոր: Ուկրաինացիները 1 խաղից հետո ունեն 3 միավոր: Երեկ մեգասենսացիա գրանցվեց Ֆրանսաիյի Մ-21 հավաքականի մասնակցությամբ խաղում. ֆրանսիացները ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեցին հանդիպումը Ֆարերյան կղզիների հետ:
Մեր երիտասարդական հավաքականը վերջին մարզումն է անցկացրել արտագնա խաղից: Խաղի մեկնարկը՝ 20-ին: