Սեպտեմբերի 3-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ ԱԱ-2022 Հարավային Ամերիկայի ընտրական փուլի առաջնության Չիլի-Բրազիլիա հանդիպումը:
Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով ՝ 1-0 հաշվով: Միակ գոլը խփեց Էվերթոն Ռիբեյրոն:
Վենեսուելա — Արգենտինա հանդիպումն ավարտվեց Լիոնել Սկալոնիի հաղթանակով ՝ 3-1 հաշվով: Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Լաուտարո Մարտինեսը, Խոակին Կորեան և Անխել Կորեան: Վենեսուելացիներից միակ գոլը խփեց Յեֆերսոն Սոտելդոն, ով հստակ իրացրեց 11 մետրանոցը:
Մեկ այլ խաղում Պերուն ու Ուրուգվայը ոչ-ոքի խաղացին` 1-1 հաշվով: Պերուացիներից գոլի հեղինակ դարձավ Ռենատո Տապիան, իսկ ուրուգվայցիներից՝ Գիորհյան դե Արասկետան:
Բոլիվիա-Կոլումբիա 1-1
Էկվադոր-Պարագվայ 2-0
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա — 21 միավոր
2․ Արգենտինա — 15
3․ Էկվադոր — 12
4․ Ուրուգվայ — 9
5․ Կոլումբիա — 9
6․ Պարագվայ — 7
7․ Չիլի — 6
8․ Բոլիվիա — 6
9․ Պերու — 5
10․ Վենեսուելա — 4
























































