Կիսապաշտպան Սինձի Կագավան մտադիր է հեռանալ ՊԱՕԿ-ից մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: Ըստ Yahoo! Japan-ի՝ 32-ամյա ճապոնացին ցանկանում է կարիերան շարունակել MLS-ում:
«Պորտլենդը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղի ծառայություններով:
Ճապոնացին Գերմանիայի կրկնակի չեմպիոն է, Անգլիայի չեմպիոն, Ճապոնիայի հավաքականի կազմում Ասիայի գավաթի հաղթող:
Նախորդ մրցաշրջանում Կագավան, ով հունվարին միացավ ՊԱՕԿ-ին, 8 խաղ անցկացրեց բոլոր մրցաշարերում և կատարեց 1 գոլային փոխանցում: