Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է կարիերան շարունակել Հունաստանում, հայտնում է Calciomercato-ն:
31-ամյա ֆուտբոլիստը մոտ է ՊԱՕԿ-ին միանալուն: Հունական ակումբը ճապոնացուն առաջարկում է մեկ տարվա պայմանագիր:
Կագավայի վերջին ակումբը «Սարագոսան» էր:
Կագավան Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 97 հանդիպում՝ դառնալով 31 գոլի հեղինակ։