Ռուանդայի ազգային հավաքականը մեկնարկում է իր ելույթները աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում։
Սեպտեմբերի 1-ին և 5-ին Ռուանդայի ընտրանին հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Մալիի և Քենիայի հավաքականների հետ։
Այդ խաղերին նախապատրաստվելու համար Ռուանդայի հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
























































