«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հեյները համեմատեց ակումբի ֆինանսական վիճակը եվրոպական այլ թիմերի հետ:
«Ես կարդացի, որ «Բարսելոնայի» պարտքը կազմում է 1,2 միլիարդ եվրո: ՊՍԺ-ն 123 մլն եվրո է կորցրել 2019/20 մրցաշրջանում:
«Յուվենտուսն» այս տարի կորցրել է 100 մլն եվրո: Ռոման Աբրամովիչը մոտ մեկ միլիարդ ներդրում է կատարել «Չելսիում»:
Մեր նպատակն է մնալ մրցունակ՝ խուսափելով նման սցենարներից: Մենք մինչ այժմ զբաղվում ենք դրանով», — ասել է Հայերը Kicker-ին տված հարցազրույցում: