Քիչ անց կմեկնարկի Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ՝ Wimbledon-ի մրցաշարի տղամարդկանց եզրափակիչը:
Գլխավոր ավարը կվիճարկեն իտալացի Մատեո Բերետինին ու սերբ Նովակ Ջոկովիչը: Վերջինս եթե հաղթի, Մեծ Սաղավարտի տիտղոսներով կհավասարվի լեգենդներ Ռաֆայել Նադալին ու Ռոջեր Ֆեդերերին: Վերջիններս 20-ական տիտղոս ունեն:
Բերետինիի համար սա 1-ին եզրափակիչն ու հաղթանակը առաջին տիտղոսը կբերի Մեծ Սաղավարտի մրցաշարերում:
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17-ին: