Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին մոտ է լեհական «Գուրնիկ Զաբժե» տեղափոխվելուն։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պոդոլսկին «Գուրնիկ Զաբժեի»՝ իր հարազատ քաղաքի թիմի հետ բանակցություններ է վարում Լեհաստանում․ նա կարիերան սկսել է այդ ակումբում։ Լուկաշը առաջարկներ ունի նաև «Կերետարոյից», «Ֆորտալեզից», թուրքական ու քաթարական ակումբներից։
36-ամյա Պոդոլսկին «Քյոլնի» սան է։ Նա նաև հանդես է եկել «Բավարիայում», «Արսենալում», «Ինտերում» ու «Գալաթասարայում»։ Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 49 գոլ։