Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի մասնակցելու Ուիմբլդոնին ու Օլիմպիական խաղերին:
«Այս որոշումները երբեք հեշտ չեն լինում: Խոսելով իմ թիմի հետ` ես հասկանում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Դա կօգնի ինձ երկարացնել մարզական կարիերաս և շարունակել անել այն, ինչ ինձ ուրախացնում է՝ մրցել ամենաբարձր մակարդակով և շարունակել պայքարել ամենաբարձր մակարդակով մրցակցային պայքարում», — գրել է Նադալը:
«Այն փաստը, որ այս տարի Ռոլան Գարոսի և Ուիմբլդոնի միջև ընդամենը երկու շաբաթ կա, չի օգնել իմ մարմնին վերականգնել: Իմ կայացրած որոշումը նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար», — ավելացրել է 35-ամյա մարզիկը:
Посмотреть эту публикацию в Instagram