Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը արձագանքել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալուն:
«Որպես ֆուտբոլի երկրպագու, Լեո Մեսսիի նման աստղի հեռանալը տխուր նորություն է նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը: «Բարսելոնայի» երկրպագուների և իսպանական ֆուտբոլի համար տխուր օր է:
Ես հասկանում եմ, որ նրան անհնար էր պահել: Գիտեմ, որ «Բարսելոնան» ամեն ինչ արել է ակումբի պատմության լավագույն խաղացողին պահելու համար:
Ֆուտբոլային աշխարհը տուժել է, և ակումբները բացառություն չեն, հատկապես այն ակումբները, որոնք կախված չեն պետությունից, որն ունի այդպիսի հզոր կապիտալ», — Նադալի խոսքերն է մեջբերում DAZN- ը: