Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի անտեսել ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում Իտալիայի հավաքականի հաղթանակը Անգլիայի նկատմամբ:
Հանդիպումը տեղի ունեցավ երեկ և ավարտվեց 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում իտալացիներն ավելի դիպուկ էին անգլիացիներից (3: 2):
«Ողջո՜ւյն, Իտալիա: Եվրոպայի չեմպիոններ։ Հոյակապ աշխատանք», — գրել է Նադալը Twitter-ում:
Իտալիան պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ իտալացիները հաղթել էին 1968 թվականին: