Ռաֆայել Նադալը շարունակում է հաջող ելույթները Australian Open-ի մրցաշարում: Երկրորդ տուրում իսպանացին ուժերը չափեց Մայքլ Մմոյի հետ ու հաղթեց երեք սեթում:
Առաջին սեթում 23-ամյա Մմոյին հաջողվեց մեկ գեյմ տանել, երկրորդում՝ չորս, երրորդում՝ երկու: Վերջնական արդյունքը 6: 1, 6: 4, 6: 2 է: Խաղը տևեց 1 ժամ 48 րոպե:
Երրորդ տուրում Նադալը կխաղա Կամերոն Նորրի — Ռոման Սաֆիուլին զույգի հաղթողի հետ:
Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը ևս դուրս եկավ Australian Open-ի երրորդ փուլ՝ հանդիպելով Ռոբերտո Կարբալես-Բուենային և հաղթելով երեք սեթում: Վերջնական արդյունքը 6: 2, 7: 5, 6: 1 է: Խաղը տևեց 1 ժամ 44 րոպե:
Երրորդ տուրում Դանիիլ Մեդվեդեւը կխաղա Ֆիլիպ Կրեյնովիչի հետ: