Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Եվրո-2020-ին ընդառաջ խոսել է ազգային թիմի և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոյի մասին.
-Ի՞նչ վիճակում է Զինչենկոն Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունից հետո:
-Եզրափակչից հետո ես խոսել եմ նրա հետ, նա շատ վշտացած էր: Դա նորմալ է: Հոգեբանական առումով նրա համար դժվար է: Ալեքսանդրը հունիսի 4-ին կմիանա հավաքականին: Դա նրա համար լավ կլինի՝ միջավայրի փոփոխություն, նոր նպատակներ:
Կարծում եմ՝ Զինչենկոն լավ եզրափակիչ անցկացրեց, ու հիանալի տարի: Պարտությունից հետո հիասթափություն ունենալը, իհարկե, նորմալ է: Բայց նա անմիջապես պետք է վերանայի իրեն: Երբ նա գա, մենք բոլորովին այլ Զինչենկոյի կտեսնենք, ոչ թե այն, ինչ տեսանք եզրափակչից հետո: Մենք բոլորս սպասում ենք նրան այստեղ: