«Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը թիմի՝ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
«Շատ դժվարին պայքար էր, քանի որ միանգամից 4-5 թիմ պայքարում էր չեմպիոնության ու մրցանակային տեղերի համար: Շատ լարված առաջնություն էր: Մինչև վերջին երկու տուրը մի քանի թիմ չեմպիոնության շանսեր ուներ, ու չեմպիոնությունը մեզ շատ դժվար տրվեց»,-նշեց Ռումյանը:
Անդրադառնալով առաջնությունում թիմերի ու ռմբարկուների ցածր արդյունավետությանը, Հովսեփյանն ասաց. «Միանշանակ, եթե լիներ մեկ կամ երկու առաջատար թիմ որոնք բացահայտ ֆավորիտ լինեին, այդ պարագայում թե ռմբարկուները, և թե այդ թիմերն ավելի շատ գոլեր կխփեին, բայց միանգամից մի քանի թիմ պայքարում էր չեմպիոնության համար ու խաղերը հիմնական գոլառատ չէին ստացվում»,-ասաց ֆուտբոլիստը:
Ռումյան Հովսեփյանը նաև նշեց, որ այս չեմպիոնության մեջ իրենց ներդրումն ունեն նաև մյուս մարզիչները. «Նախ ասեմ, որ նախորդ մարզիչները նույնպես մեծ ներդրում ունեն այս չեմպիոնության մեջ: Ուզում եմ նշել թե՛ Եղիշե Մելիքյանի, թե՛ Աբրահամ Խաշմանյանի արած աշխատանքը: Յուրաքանչյուր մարզիչ իր լուման ունի, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- նշեց «Ալաշկերտի» կիսապաշտպանը:
Անդրադառնալով ՉԼ խաղարկության մասանկցությանը Ռումյան Հովսեփկանն ասաց. «Կփորձենք մաքսիմում լավ հանդես գալ, քանի որ այս ծանր չեմպիոնությունից հետո պարտավոր ենք լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում»: