VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 25-րդ տուրում այսօր՝ մայիսի 28-ին, որոշվում էր Հայաստանի չեմպիոնը։
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ ամրապնդելով իր տեղը առաջին հորիզոնականում։ 67-րդ րոպեին թիմի հաղթական գոլը խփեց Դեյան Բոլյևիչը։ Այս հաղթանակով ալաշկերտցիները մրցակցին զրկեցին եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից․ «Արարատ-Արմենիան» մնաց 38 միավորով ու իջավ մրցաշարային աղյուսակի հորիզոնական։
Մյուս խաղում երկրի Գավաթը նվաճած «Արարատն» ընդունել էր «Շիրակին» ու մեկը մյուսի հետևից գնդակներ էր ուղարկում գյումրեցիների դարպասը։ Վարդան Բիչախչյանի սաները հաղթեցին 5-2 հաշվով։ Մայրաքաղաքային թիմի կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացեց Դիմիտրիյե Պոբուլիչը, 38-րդ րոպեին գյումրեցիների կազմում Ռոբերտ Հակոբյանը հավասարեցրեց հաշիվը, բայց Պոբուլիչը 43-րդ րոպեին նաև կրկնապատկեց երևանյան թիմի առավելությունը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Մաքսիմ Զադերական հաշիվը դարձրեց 3-1, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին Զադերական ևս դուբլ ձևակերպեց։ 4 րոպե անց հյուրերի կազմում աչքի ընկավ Արման Ասլանյանը, բայց 78-րդ րոպեին Մորի Կոնեն վերջակետ դրեց հանդիպմանը:
Այսպիսով, «Արարատը» վաստակած 40 միավորով տեղավորվեց 4-րդ հորիզոնականում, իսկ «Շիրակը» 13 միավորով մնաց վերջին տեղում։
Օրվա 3-րդ խաղում չեմպիոնի հավակնորդ «Նոան», որին անպայման հաղթանակ էր պետք, ընդունել էր «Վանին», բայց չկարողացավ հաղթել։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 67-րդ րոպեին․ տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը։ Հյուրերի կազմում 81-րդ րոպեին աչքի ընկավ Դոսան, իսկ 86-ին Էդգար Մովսեսյանը հաղթանակ բերեց թիմին։
«Նոան» մնաց 41 միավորով մնաց 2-րդ տեղում, իսկ «Վանը» 31 միավորով 6-րդն է։
«Փյունիկը» տուրի վերջին խաղում ընդունել էր «Ուրարտուին» ու պարտություն կրեց։ Հյուրերը հաղթեցին Արթուր Միրանյանի՝ 11-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ։
Այսպիսով, «Փյունիկը» 25 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ «Ուրարտուն» 41 միավորով հնարավորություն ստացավ մասնակցելու եվրագավաթներին։