«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մասնակցել է տեսակոնֆերանսի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է BBC-ն:
Քննարկվել է, թե ինչպես երիտասարդները կարող են ազդել հասարակության վրա, և մասնակիցներն իրենք կիսվել են իրենց փորձով:
«Շատ երիտասարդներ, որոնց ես հանդիպում եմ, այդ թվում՝ Մարկուսը, ինձանից առաջ են, եթե համեմատենք, երբ ես դեռ 23 տարեկան էի: Նրանք արդեն փոփոխություններ են բերում և դրական ուժ են համայնքում», — ասել է Օբաման:
«Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի հետ խոսելը բավականին սյուրռեալիստական է: Բայց նա անմիջապես ստիպեց ինձ ինձ հանգիստ զգալ: Ես իսկապես վայելում էի այս հանդիպման յուրաքանչյուր րոպեն: Երբ Օբաման խոսում է, քեզ մնում է միայն լսել», — ասել է Ռեշֆորդը:
23-ամյա անգլիացին բարեգործության մեջ ներդրման համար ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոչում: Ռեշֆորդը պատվավոր դոկտորի կոչում է ստացել նաև Մանչեսթերի համալսարանից՝ մանկական աղքատության դեմ պայքարում ունեցած ծառայությունների համար: