Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ:
Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ տանտերերին առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սակայն թիմը չի կարողացել պահպանել հաղթական հաշիվն ու գնդակ է ընդունել 91-րդ րոպեին: «Կայրաթի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:
Այս հաղթանակից հետո «Աստանան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կայրաթը» 21 միավորով 3-րդն է:




























































