«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայնները մեկնաբանել է Յուլիան Նագելսմանի նշանակումը մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Գերմանացին իր պարտականությունները կսկսի հուլիսի 1-ից:
«Յուլիան Նագելսմանը նոր սերնդի մարզիչ է: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա տպավորիչ կարիերա ունի: Համոզված ենք, որ Յուլիան Նագելսմանի հետ մենք կշարունակենք հասնել մեծ հաջողությունների, որոնք ունեցել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում:
Մյունխենի «Բավարիայի» անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հանսի Ֆլիկին: Նա մեր թիմը ստանձնեց 2019 թ.-ի դժվար ժամանակահատվածում, ապա նվաճեց վեց տիտղոս, հուսով եմ ՝ յոթերորդը շուտով կհաջորդի դրան:
Նա միշտ տեղ կունենա «Բավարիայի» պատմության դասագրքերում: Մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք ապագայի համար», — Հայներին է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը: