Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, Բարսելոնայում անցկացված մրցաշարի 3-րդ տուրում հաղթեց ճապոնացի մրցակից Կեյ Նիշիկորիին (աշխարհի 39-րդ ռակետ):
Հանդիպումը տևեց 2 ժամ 19 րոպե և ավարտվեց իսպանացու հաղթանակով՝ 2-1 հաշվով (6: 0, 2: 6, 6: 2):
Քառորդ եզրափակչում Նադալը կհանդիպի բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորիի հետ, ով իր հերթին մրցաշարից դուրս է թողել Դեվիդ Գոֆենին: