ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատասխանել է հարցին այն մասին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է երկարաձգել ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը։
«Այդ հարցն արդեն լուծված է։ Ակնհայտ է, որ ես ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում, ու ՊՍԺ-ում ինձ տանն եմ զգում։ Ես ինձ էլ ավելի երջանիկ եմ զգում, քան առաջ»,-բրազիլացու խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը չի շտապում երկարաձգել ՊՍԺ-ի հետ «Բարսելոնայի» կողմից հնարավոր հետաքրքրվածության պատճառով։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Բավարիայի» հետ դիմակայության 3-3 արդյունքով՝ մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ երեկ ձեռք բերել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր։