«Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիակաբին հույս ունի, որ լիգան կարող է ապացույցներ գտնել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Կադիսի» (2-1) խաղացող Խուան Կալայի կողմից թույլ տված ռասիստական վիրավորանքների վերաբերյալ։
«Պատրա՞ստ եմ Կալայի ներկայությամբ ելույթ ունենալ դատարանի առջև։ Իհարկե։ Ես դրանից չեմ վախենում։ Կրկնում եմ այն, ինչ հասկացել եմ, որովհետև չափազանց լավ եմ հասկացել։ Ես գրեթե 3 տարի է բնակվում եմ Իսպանիայում ու գրեթե ամեն ինչ հասկանում եմ։ Իսկ այդ բառերը ընդհանրապես։ Դրանք հասկանալը դժվար չէ։
Եթե հետաքննության արդյունքում ապացույցներ չգտնվեն տեղի ունեցածի վերաբերյալ, կնշանակի, որ ես նրա դեմ եմ խոսում։ Ես դա գիտակցում եմ։ Առանց ապացույցների չեմ կարծում, թե նա կպատժվի։ Դա տրամաբանական է։ Բայց տեսնենք։ Հուսով եմ, որ ամեն դեպքում ապացույցներ կգտնվեն, կամ գոնե հնարավոր ամեն բան կարվի դրանք գտնելու համար»,- Դիակաբիի խոսքերն է փոխանցում Goal-ը։