ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։
Իսպանական Cuatro հեռուստաընկերությունը պնդում է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ ու մտադիր է տեղափոխվել «Ռեալ»։ Հարձակվողի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2022-ի ամռանը։
Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը, սակայն բանակցություններ չի վարի Մբապեի հետ, քանի դեռ ՊՍԺ-ն գին չի սահմանել 22-ամյա հարձակվողի համար։
Ընդ որում «Ռեալն» ուզում է այս ամառ ձեռք բերել և՛ Մբապեին, և՛ Հոլանդին։
Նշվում է, որ ակումբն արդեն բանակցություններ է վարում երկու գործարքի մասով։